ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ծա­ռու­կ­յա­նին ման­դա­տից զր­կե­լու հար­ցով ԱԺ խոր­հուր­դը ՍԴ կդի­մի

Ծա­ռու­կ­յա­նին ման­դա­տից զր­կե­լու հար­ցով ԱԺ խոր­հուր­դը ՍԴ կդի­մի
24.11.2020 | 00:25

Ազ­գա­յին ժո­ղո­վի խոր­հուր­դը «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին ման­դա­տից զր­կե­լու հար­ցով մո­տա­կա օ­րե­րին Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան կդի­մի: «Ի­րա­տե­սը» տե­ղե­կա­ցավ, որ այ­սօր՝ նո­յեմ­բե­րի 24-ին, Ազ­գա­յին ժո­ղո­վի խոր­հուր­դը հար­ցի առն­չու­թյամբ երկ­րորդ նիս­տը կանց­կաց­նի: Ա­ռա­ջի­նը, հի­շեց­նենք, մեկ շա­բաթ ա­ռաջ էր նշա­նակ­վել, ին­չը, սա­կայն, տե­ղի չու­նե­ցավ:

Հա­վե­լենք, որ ըստ Ազ­գա­յին ժո­ղո­վի կա­նո­նա­կարգ-օ­րեն­քի՝ ման­դա­տից զր­կե­լու հար­ցի քն­նու­թյան ժա­մա­նակ պատ­գա­մա­վո­րը պետք է ներ­կա լի­նի նիս­տին: Նույն հար­ցով երկ­րորդ նիս­տի ժա­մա­նակ սա­կայն խոր­հր­դի կազ­մը կա­րող է հարցն ա­ռանց պատ­գա­մա­վո­րի քն­նել ու միան­գա­մից ՍԴ ու­ղար­կել: Նշենք, որ ԱԺ խոր­հուր­դը քն­նար­կում է Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին ման­դա­տից զր­կե­լու հար­ցը՝ հիմք ըն­դու­նե­լով Սահ­մա­նադ­րու­թյան 95-րդ հոդ­վա­ծը, ո­րը պատ­գա­մա­վո­րին ար­գե­լում է զբաղ­վել ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյամբ:
Ինչ վե­րա­բե­րում է խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի նա­խա­ձեռ­նած ար­տա­հերթ նիս­տին, ին­չի օ­րա­կար­գում Հա­յաս­տա­նում հայ­տա­րար­ված ռազ­մա­կան դրու­թյու­նը չե­ղար­կե­լու հարցն է, ա­պա այն տե­ղի կու­նե­նա նո­յեմ­բե­րի 26-ին: Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ նիս­տը կկա­յա­նա, իմ­քայ­լա­կան­նե­րը քվո­րում կա­պա­հո­վեն, ան­գամ, հնա­րա­վոր է, մաս­նակ­ցեն հար­ցի քն­նարկ­մա­նը, բայց դեմ կք­վեար­կեն ու կտա­պա­լեն ընդ­դի­մա­դիր­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյու­նը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ